Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Կոկոսի ջրի բուժիչ 5 հատկություն կանանց համար. tert.am

Կոկոսի ջրի բուժիչ 5 հատկություն կանանց համար. tert.am

Կոկոսի ջուրը զովացուցիչ ըմպելիք է, որը մարմինը պաշտպանում է ջրազրկումից: Բացի այդ՝ այն ունի մի շարք բուժական հատկություններ:

Կոկոսի ջուրն արևադարձային ըմպելիք է, որը հատկապես օգտակար հատկություններ ունի կանանց համար: Բազմաթիվ կանայք ամբողջ աշխարհում այն օգտագործում են՝ բարելավելու իրենց պտղաբերությունը և առողջ հղիության ընթացքը: Այս մասին գրում է  Healthy Life Tricks-ը` ներկայացնելով կոկոսի ջրի մի շարք  բուժական հատկություններ:

 

1. Առողջ հղիություն. հղի կանայք արևադարձային երկրներում ամեն օր  կոկոսի ջուր են խմում` առավոտյան սրտխառնոցից և փսխումից խուսափելու համար: Կոկոսի ջուրը պարունակում է էլեկտրոլիտներ, քլորիդ, կալցիում, կալիում, նատրիում և  ռիբոֆլավին: Այն հարուստ է նաև հղիության ժամանակ անհրաժեշտ վիտամիններով: Այն հարուստ է նաև լաուրինաթթվով, որն առկա է մայրական կաթում: Այն նաև հակաբակտերիալ միջոց է և պաշտպանում է օրգանիզմը բորբոքումներից:

 

2. Բուժում է միզուղիների բորբոքումը: Բազմաթիվ կանայք ունեն միզուղիների բորբոքում: Կոկոսի ջուրը սպանում է բորբոքման պատճառ մանրէներին: Հիվանդության ժամանակ այն կարելի է օրական երկու անգամ ըմպել:

 

3. Օրգանիզմը պաշտպանում է ջրազրկումից: Ջրազրկումը բերում է մի շարք առողջական խնդիրներ:  Այս պարագայում պետք է ավելի շատ կոկոսի ջուր օգտագործել, որը կօգնի նաև օրգանիզմը մաքրել տոքսիններից:

 

4. Օգնում է նիհարել: Այս օգտակար հատկությունը վերաբերում է ոչ միայն կանանց: Այն քիչ կալորիաներ է պարունակում և առաջ է բերում հագեցվածության զգացողություն:

 

5. Օգտակար է մաշկի համար: Կանայք տարատեսակ բուժական միջոցներ են օգտագործում գեղեցիկ մաշկ ունենալու համար:  Դրա համար հարկ է ուտել կոկոս կամ խմել կոկոսի ջուր: Այն խոնավեցնում և մաքրում է մաշկը:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. technoshop.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ